ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նալբանդյանը հանդիպել է Դիդիե Ռեյնդերսին

Նալբանդյանը հանդիպել է Դիդիե Ռեյնդերսին
01.04.2014 | 12:43

Մարտի 31-ին Բրյուսելում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, անդրադարձել երկու երկրների քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության վերաբերյալ։
Նախարարների ուշադրության կենտրոնում էին միջազգային օրակարգի հարցերը՝ ուկրաինական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակը։
Էդվարդ Նալբանդյանը բելգիացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ